Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
Քաղաքական
17:42 23/12/2024
Աշխարհ

Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ թույլտվության» ենթադրյալ խնդրանքի մասին հաղորդագրությունը, ասել է, որ դա ճիշտ չէ։

«Ոչ, դա չի համապատասխանում իրականությունը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ասադի կնոջ՝ բաժանվելու և Ռուսաստանից հեռանալու ենթադրյալ ցանկության մասին, ինչպես նաև՝ իբր արգելել են Ասադին Մոսկվայից հեռանալ և նրա ունեցվածքը սառեցվել է։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավել են Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ  Ասադը և նրա ընտանիքը ժամանել են Մոսկվա. Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել։

Placeholder