ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել  է անհապաղ լքել Բելառուսը
Քաղաքական
17:21 23/12/2024
Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Մի՛ մեկնեք Բելառուս»,-ցուցում է իջեցվել գերատեսչությունից:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինեն, երբ պատրաստվում են լքել երկիրը, քանի որ հարևան երկրների հետ սահմանային անցակետերը, իբր, կարող են փակվել առանց նախազգուշացման:

2023 թվականի օգոստոսին Պետդեպարտամենտն արդեն հրապարակել էր կոչ, ամերիկացիներին հորդորելով հեռանան Բելառուսից՝ Լիտվայի հետ սահմանին որոշ անցակետերի փակման պատճառով։
 

Placeholder