Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
Քաղաքական
13:42 23/12/2024
Հայաստան

Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»

«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի «մասին» է»,-գրում է քաղաքական  մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Նա ընդգծում է՝  այդ մասին Փաշինյանը առաջին անգամ չէ, որ արտահայտվում է այդպիսի շեշտադրումով:

«Գուցե նրան «ոգեշնչել» է նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճը՝ կառավարող ուժի և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջև, ըստ էության հայ-ադրբեջանական թեմայով, այդ թվում բանակցային պատմությանն անդրադարձերով:

Գուցե պետք չէ բացառել, որ դրանից ժամեր անց Փաշինյանի անդրադարձը խոսում է այն «մասին», որ նա այդ բանավեճում համոզիչ չի գնահատում իր քաղաքական ուժի ներկայացուցիչների ելույթները, ինչի համար էլ որոշել է ֆեյսբուքյան գրառումով անձամբ «կառավարել» հանրային ուշադրության «հոսանքները»»,-գրել է նա։

Placeholder