ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
Աշխարհում
11:56 23/12/2024
Աշխարհ

ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա

ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է Fox հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքում գտնվող Էլոա լճի վրայով անօդաչու սարքերի ցուցադրության ժամանակ։ Միջադեպի հետևանքով 7-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մայրն ասել է, որ նրան շտապ սրտի վիրահատություն է անհրաժեշտ:

Նա կոչ է արել Օռլանդոյի կառավարությանը և միջոցառման կազմակերպչին պատասխանատվության ենթարկել այս աղետալի շոուի համար:

Գազետա.ռու-ն գրում է, որ դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել։ Քաղաքի իշխանությունները չեղարկել են երկրորդ ցուցադրությունը՝ պատճառաբանելով «տեխնիկական խնդիրներ»:

Ըստ People-ի, միջադեպի կադրերը սոցցանցերում հրապարակվել են մասնակիցների կողմից:

Դրանցից մեկում այն պահն է, երբ դրոններից մեկը դեպի հանդիսատեսն է ընկնում։ Մեկ այլ տեսանյութում մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքեր բախվում են օդում և ընկնում գետնին ու լիճը։
 

Placeholder
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա