Ադելիա Պետրոսյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի առաջնությունում հաղթելուց հետո
Աշխարհում
09:22 24/12/2024
Աշխարհ

Ադելիա Պետրոսյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի առաջնությունում հաղթելուց հետո

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի առաջնությունում հաղթելուց հետո գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով իր մարզիչներին և երկրպագուներին։

Հիշեցնենք, որ Ադելիա  Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։

«Շնորհակալություն... մարզիչներին՝ երկարատև աշխատանքի և հզոր աջակցության համար։

Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիային՝ զարմանալի մրցաշար կազմակերպելու համար։

Երկրպագուներին՝ ինձ հավատալու համար»,- գրել է Ադելիա Պետրոսյանը սոցցանցերում։

Placeholder