Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները   
Տնտեսություն
18:12 24/12/2024
Հայաստան

Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Տեսչական մարմնի աշխատակիցներըպարզել են, որ «ՋՄԵՏԱԼ ԹՐԵՅԴԻՆԳ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին պատկանող Արարատի մարզի Մասիս համայնքի արդյունաբերական գոտում գործող մետաղաձուլման գործարանը ձուլման աշխատանքներն իրականացնում է փորձաքննական պահանջների խախտմամբ։

Խախտումներով իրականացվող աշխատանքները դադարեցվել են։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում։
 

Placeholder