Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Աշխարհում
17:00 24/12/2024
Աշխարհ

Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո

Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո։ Այս մասին գրում է «Եվրանյուզ»-ը։

Ըստ  աղբյուրի,  հրդեհն առաջացել էր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում վերելակի մալուխներից մեկի գերտաքացումից, այն արագ մեկուսացվել է։  Այդ  ընթացքում սահմանափակվել է մուտքը դեպի աշտարակ։

Զբոսաշրջային գրավչություն ունեցող աշխարհի ամենահայտնի աշտարակներից մեկն օրական այցելում է մ15000-25000  զբոսաշրջիկ։

Placeholder