Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Տնտեսություն
20:16 24/12/2024
Տարածաշրջան

Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության ժամկետը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում։

Թուրքական լրատվամիջոցները դիտարկումներ են անում, ըստ որոնց, Թուրքիան կարող է վերածվել կարևոր գործոնի՝ որպես գազային հաբ դարձող երկիր:

Գտնվելով էներգետիկ ուղիների կենտրոնում՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում։ «Թուրքական հոսք» և «TANAP» նախագծերը, կարող են առաջարկել գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ դեպի Եվրոպա:

Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան  իր աշխարհաքաղաքական դիրքով և հզոր էներգետիկ ենթակառուցվածքով դիրքավորվում է որպես վերոհիշյալ ճգնաժամի հաղթահարման առանցքային խաղացող:

Placeholder