ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Աշխարհում
13:13 24/12/2024
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ

Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը Telegram-ի իր ալիքում։

«Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովի միջազգային ջրերում՝ շարժիչի հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո»,-հայտնել են գերատեսչությունում։

Անձնակազմի 16 անդամներից 14-ը փրկվել և տեղափոխվել են Կարթագենա նավահանգիստ, ևս երկուսը համարվում են անհետ կորած։

Այսօր իսպանական Español հրատարակությունը հայտնել է, որ ռուսական «Ուրսա մայոր» նավը կործանվել է միջազգային ջրերում՝ Իսպանիայի և Ալժիրի միջև։ Ռուսական դրոշով  բեռնատար նավը 12 օր առաջ մեկնել է Սանկտ Պետերբուրգից և շարժվել դեպի Վլադիվոստոկ նավահանգիստ, որտեղ պետք է ժամաներ հունվարի 22-ին։
 

Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ