Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Աշխարհում
14:41 25/12/2024
Աշխարհ

Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության  ղեկավար Ալեքսանդր Դյուկովը։

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2026 թվականի աշխարհի առաջնության վրոպական որակավորման մրցաշարի վիճակահանությունը, կազմվել է ազգային հավաքականների 2025 թվականի մրցաշարային օրացույցը։ Այսպիսով, մարտ և հունիս ամիսներին պատուհաններն ազատ են մնացել 24 հավաքականների համար, այդ թվում՝ Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականների համար։

«Մենք ծրագրում ենք հանդիպումներ մարտ և հունիս ամիսներին։ Խոսքը նաև եվրոպական հավաքականների մասին է»,- ասել է Դյուկովը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարից, ուկրաինական իրադարձությունների ֆոնին,  ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ անորոշ ժամանակով կասեցվում է Ռուսաստանի հավաքականների ու ակումբների ելույթները կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերին։

Placeholder
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ