Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Քաղաքական
13:53 25/12/2024
Աշխարհ

Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության ավիավթարի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ցավոք, Ադրբեջանի նախագահ Ալիևը ստիպված եղավ հեռանալ Սանկտ Պետերբուրգից։ Պուտինն արդեն զանգահարել է նրան և ցավակցություն հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- ասել է Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպումը։ 

Placeholder