Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում
Տարածաշրջան
11:53 25/12/2024
Աշխարհ

Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում

Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից, ըստ նախնական տեղեկությունների,  փրկվել  է 13 մարդ։ Նրանք այն ուղևորներն են, որոնք եղել են պոչի հատվածում, որն ավելի քիչ է տուժել։

Տուժածներից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց։

«Առողջապահության նախարարությունը հստակեցնում է տվյալները»,- նշում է Sputnik Казахстан-ը։

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 67 մարդ։ 

Հիշեցնենք, որ այսօր կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավը։ 

 

Placeholder