Վլադիկավկազում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կին է մաhաgել
Իրավունք
11:02 25/12/2024
Աշխարհ

Վլադիկավկազում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կին է մաhաgել

Վլադիկավկազում հրդեհ է բռնկվել «Алания Молл» առևտրի կենտրոնում, մահացել է մի կին, ով դեպքի պահին ներսում է եղել։ Կա տուժած, ով տեղափոխվել է հիվանդանոց։  Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է դեպքի վայրում գտնվող Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն Telegram ալիքում։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ-փրկարարական ծառայությունները, ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Տարածքը շրջափակված է, փրկարարները ստուգում են տարածքը, որոնում են մարդկանց, ովքեր կարող էին ներսում լինել։

ԱԻՆ-ից հայտնել են, որ այրվում է առևտրի կենտրոնի երրորդ հարկը և տանիքը։ Հրդեհի տարածքը նախնական հաշվարկով 800 քմ է։

ԱԻՆ հաղորդմամբ, մոլի չորրորդ հարկում գտնվող սննդի կետում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Կան տուժածներ։ 

«Առևտրի կենտրոնում գազի պայթյունի նախնական պատճառը սարքավորումների անսարքությունն է»,- հավելել է գործակալության զրուցակիցը։

Հյուսիսային Օսիայի դատախազությունը վերահսկում է հրդեհի հանգամանքները պարզելու գործընթացը։ Դեպքի վայր է մեկնել դատախազի տեղակալը։
 

Placeholder