Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
Տնտեսություն
12:30 25/12/2024
Հայաստան

Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար

2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ 2025 թվականի բյուջի մասին օրենքում ցույց է տրված դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները։

«Պարտքի մի մասը պլանավարովում է ֆինանսավորել եվրոբոնդերի թողարկմամբ, մի մասը բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ մեր տեղական պարտատոմսերի թողարկումով»,-հայտնեց Վահե Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնեց, որ վերջին տարիներին մեծացրել էր դրամային պարտքի տոկոսը և հասցրել 48%-ի, այն հաջորդ տարի նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից։

«Արտարժույթային կարիքներից ելնելով մենք մյուս տարի մի փոքր ավել ենք դոլարային պարտք վերցնելու քան այս տարի»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրեց,որ Պետական պարտքի մասին օրենք են մշակելու, որը համադրելի է լինելու այլ երկրների օրենքի հետ։  

Placeholder