Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության ավիավթարի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ցավոք, Ադրբեջանի նախագահ Ալիևը ստիպված եղավ հեռանալ Սանկտ Պետերբուրգից։ Պուտինն արդեն զանգահարել է նրան և ցավակցություն հայտնել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպումը։