Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Իրավունք
12:42 26/12/2024
Հայաստան

Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ

Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում է  Հակակոռուպցիոն դատարանում։

Panorama.am-ի հետ զրույցում կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ գործով կան նաև այլ մեղադրյալներ։ Նրանցից մեկի նկատմամբ նույնպես տնային կալանք է կիրառվել։

Թե ինչ  հոդվածի հատկանիշներով է հարուցվել վարույթը, կոմիտեից առայժմ չեն մանրամասնում։

Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի  պաշտոնից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է օրեր առաջ՝ դեկտեբերի 20-ին։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։
Մինչև այդ Վ. Գևորգյանը եղել է Աբովյանի քաղաքապետ։

Placeholder
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ