ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
Սպորտ
22:57 26/12/2024
Հայաստան

ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից

ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։

«Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության ներկայացուցիչներ
Ցանկանում եմ տեղեկացնել Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի զբաղեցրած պաշտոնիցս հրաժարականի մասին: Այս որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո և համոզված եմ, որ այս պահին ճիշտ է և իմ, և կազմակերպության համար:

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ իմ հրաժարականը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ պատրաստակամությունը շարունակել աջակցել հայկական շախմատի հետագա զարգացմանը: Ես միշտ կլինեմ հասանելի՝ իմ փորձով, գիտելիքներով և նախաձեռնություններով՝ ոլորտին օգտակար լինելու համար:

Այս ընթացքում մեր միասնական ջանքերով հաջողվել է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրը մեծ նշանակություն է ունեցել շախմատի հանրայնացման և հայ շախմատիստների ձեռքբերումների համար: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի ֆեդերացիայի թիմին (հանձին պարոն Քալանթարյանի) և գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Մաղթում եմ ֆեդերացիային շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն առաջընթաց՝ ի շահ հայկական շախմատի»:

Placeholder