Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Հասարակություն
10:02 26/12/2024
Հայաստան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ  աշխատանքային ժամերում կլինեն որոշակի փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից  և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:00:

Placeholder