Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Քաղաքական
17:08 26/12/2024
Տարածաշրջան

Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում

Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը  անդրադադռնալով Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցությանը։

Նշելով, որ Թուրքիան ցանկանում է աշխատել Սիրիայի նոր վարչակազմի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, Աքթուրքը, մասնավորապես, ընդգծել է․ «Սիրիայի և մեր տարածաշրջանի ապագայում որևէ ահաբեկչական կազմակերպության տեղ չկա, և մենք դա թույլ չենք տա»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 22-ին այցելել էր Դամասկոս և հանդիպել Սիրիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։

Placeholder