Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Քաղաքական
15:24 26/12/2024
Աշխարհ

Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով

Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախ հանդիպում է լինելու նեղ, հետո ընդլայնված կազմով։ Նեղ հանդիպման ժամանակ մամուլի համար բաց կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացման խոսքը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը կմասնակցի տեսակապի միջոցով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը»,-որին մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Ընդլայնված կազմով հանդիպումը փակ է լինելու, որից հետո պետությունների ղեկավարները կշարունակեն շփվել աշխատանքային ճաշի ընթացքում։ Պեսկովն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իր օրակարգում բազմաթիվ հարցեր ունի։

Placeholder