Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Սպորտ
12:22 27/12/2024
Հայաստան

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի
լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը,
ով հավաքել է 92 միավոր:

Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարել է ծանոթանալ այստեղ։


 

Placeholder