ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի
Կրթություն, գիտություն
10:50 27/12/2024
Հայաստան

ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում  հավանության է արժանացել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող պայմանագրերը։ ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ ՀԽ-ն հավանություն է տվել նաև ԵՊՀ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքների մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ առաջարկությունն ու ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե հայտի ներկայացմանը։

Առաջարկության նպատակը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում հուշանվերների խանութի ստեղծումն է։

Placeholder