Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի  մահացած Վերա Աղասյանի մարմինը
Քաղաքական
14:42 27/12/2024
ԼՂՀ

Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը

Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Աղասյանը մահացել  այս տարվա հոկտեմբերի 23-ին։
Նշանակված դատաբժշկական փորձաքննության տվյալներով, ըստ ադրբեջանցիների, 70-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել սիրտ-թոքային սուր անբավարարությունը։ Ըստ Բաքվի, ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են տեղի ունեցածի մասին տեղյակ պահել Աղասյանի ընտանիքի անդամներին ու Հայաստանի պետական մարմիններին։

«Վերջին շրջանում հարցը մեկ անգամ չէ, որ քննարկվել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական պատվիրակության հետ, սակայն կազմակերպությունը հայտնել է, որ հայկական կողմը չի արագանքել այդ հարցով»,-նշում են ադրբեջանցիները։

Placeholder