Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Քաղաքական
16:36 28/12/2024
Աշխարհ

Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին հայտարարել են երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Բաքուն հիշեցրել է, որ Ռուսաստանը հունվարի 1-ից կնվազեցնի օտարերկրացիների գտնվելու տևողությունը մինչև 90 օր:

«Ռուսական կողմի կիրառած նոր կանոնները և երկրում օտարերկրացիների  գտնվելու տևողության հետ կապված պահանջների խստացումը դիտարկվում են առաջին հերթին Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում, այնպես էլ ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում ելնելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներից։

Առաջիկա օրերին նախատեսվում է փոփոխություններ կատարել Ադրբեջանի տարածքում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Placeholder
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները