Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Հասարակություն
12:35 28/12/2024
Հայաստան

Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել

Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։

Այս մասին հայտնում  է Shamshyan.com-ն ու մանրամասնում, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:  Ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ:
 

Placeholder
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել