Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհում
12:27 28/12/2024
Աշխարհ

Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է

Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը դարձել է սկզբունքային հարց։ Իսկ  Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ)  դժոխք է ուղարկել։ «Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նյու Յորքում տեղի է ունենում կայծակնային խաղի և արագության աշխարհի առաջնությունը։ Խաղի երկրորդ օրվա ընթացքում Կարլսենը տուգանվել է դրես-կոդը խախտելու համար, իսկ հետո հեռացվել է իններորդ փուլից՝ ջինսը փոխելուց հրաժարվելու համար։

«Ակնհայտ է, որ սա ինձ համար լավագույն մրցաշարը չէր: Նախորդ օրը շատ դժվար օր էր: Ես պարտվեցի մեկ խաղում և կարող էի ևս մի երկուսում պարտվել, և ընդհանուր առմամբ ես այնքան էլ լավ չէի խաղում, չէի տիրապետում իրավիճակին:

Այդ օրը ես լավ քնեցի, ճաշեցի մինչև այստեղ գալը, և հազիվ հասցրի մտնել սենյակ և շորերս փոխել, հագա վերնաշապիկ և պիջակ, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսի մասին:  Երկրորդ խաղում ինձ տուգանեցին, ապա  զգուշացրին, որ պետք է փոխեմ հագուստս երրորդ խաղից հետո։ Ես խնդրեցի դա նել հաջորդ օրցա խաղին, եթե հնարավոր է։ Նրանք պատասխանեցին. «Հիմա պետք է շորերդ փոխես», - պատմել է Կարլսենը Take Take YouTube ալիքին՝ հստակեցնելով, որ չի մասնակցի մրցաշարին։

Placeholder