Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։
«Ողջունում եմ ձեզ Օրբելիանի պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերելու եմ այստեղ», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է քաղաքական գործիչը։
Նա կոչ է արել կողմնակիցներին նստավայր գալ վաղը ժամը 10:00-ին։ Այդ ժամանակ նա կհայտարարի իր ապագա ծրագրերի մասին։
Նոյեմբերի վերջին Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին իր լիազորությունների ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը։ Նա նշել է, որ երկրի խորհրդարանը ոչ լեգիտիմ է, ուստի չի կարող նախագահ ընտրել։ Զուրաբիշվիլին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը սառեցնելու որոշման դեմ բողոքողներին։