Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
Քաղաքական
22:52 28/12/2024
Աշխարհ

Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարը։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է The Washington Post  թերթը։

Քաղաքական գործչի և նրա որոշ օգնականների կարծիքով, նա կարող էր հաղթել ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չնայած բանավեճերում նրա ոչ հաջող ելույթներին և ցածր վարկանիշին։ Միևնույն ժամանակ, մի շարք դեմոկրատների կարծիքով, նախագահական մրցապայքարից մինչև վերջին պահը լքելու դժկամությունն է հանգեցրել նրան, որ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդամենը երեք ամիս մասնակցեց քարոզարշավին։
 

Placeholder