Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան: Եղոյանն ասում է, որ խոսքը Լավրովի պլանի մասին է»,-հարցազրույցից ՔՊ-ական պատգամավորի հայտարարությունը ցիտել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նկատում է.
«Այդ պլանը Լավրովի, ոչ էլ անգամ Ռուսաստանի առանձին նախաձեռնությունը չէ. դա համանախագահության կոնսոլիդացված փաստաթուղթն է:
Բայց սա էականը չէ:
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է, որովհետև վերջինս 2019-2020թթ-ին պնդում էր, որ սեղանին կարգավորման պլան չի եղել:
Փաստորեն Փաշինյանը բոլորիս ստել է ու արկածախնդիր քաղաքականությամբ երկիրը տարել է պատերազմի:
Հրապարակե՜ք կարգավորման բոլոր պլանները. սա է օրվա պահանջը»։