Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Առողջություն
13:04 28/12/2024
Հայաստան

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ

Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում  աճ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են՝ համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

 Ամանորյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։  

Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է

.խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
.եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը
.մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ
.եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ
.մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար
.հագնվե´ք եղանակին համանունչ,
.պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
.օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
.հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
.հետևե´ք անձնական հիգիենային:

Placeholder
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ