Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Քաղաքական
23:41 28/12/2024
Տարածաշրջան

Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։

«Ողջունում եմ ձեզ Օրբելիանի պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերելու եմ այստեղ», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ,  ասել է քաղաքական գործիչը։

Նա կոչ է արել կողմնակիցներին նստավայր գալ վաղը ժամը 10:00-ին։ Այդ ժամանակ նա կհայտարարի իր ապագա ծրագրերի մասին։

Նոյեմբերի վերջին Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ին իր լիազորությունների ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը։ Նա նշել է, որ երկրի խորհրդարանը ոչ լեգիտիմ է, ուստի չի կարող նախագահ ընտրել։ Զուրաբիշվիլին աջակցել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը սառեցնելու որոշման դեմ բողոքողներին։
 

Placeholder
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում