Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
Իրավունք
16:49 30/12/2024
Հայաստան

Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել  և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ 

«Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:

Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- նշեցին ՆԳՆ-ից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կայքերն ու թելեգրամ ալիքները հայտնել էին,որ Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

«Տղամարդը ձերբակալվել է  Տվերսկայա փողոցում։ Նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով», - ասված է հրապարակման մեջ:

Արշակ Կարապետյանը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2021 թվականին՝ մի քանի ամիս։

Placeholder
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ