Էդուարդ Հակոբյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին
Տնտեսություն
19:31 30/12/2024
Հայաստան

Էդուարդ Հակոբյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի ղեկավար անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և  ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված  բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում: 

Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Մանուկյանի երկարամյա ծառայությունը և նշանակալի ներդրումը համակարգի բարեփոխումների ու զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Արթուր Մանուկյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով։

Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մանուկյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder