ՖԻԴԵ-ի  բարկությունն անցել է՝ Մագնուս Կարլսենը կմասնակցի կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը
Աշխարհում
10:30 30/12/2024
Աշխարհ

ՖԻԴԵ-ի բարկությունն անցել է՝ Մագնուս Կարլսենը կմասնակցի կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը

ՖԻԴԵ-ն ուրախ է հաստատել, որ Մագնուս Կարլսենը կմասնակցի ՖԻԴԵ-ի կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը՝  ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Ուոլ Սթրիթի խաղահրապարակում խոսելով Take, Take, Take's Levi Roseman-ի հետ՝ Կարլսենն ասել է.
«Երեկ մենք շատ քննարկումներ ունեցանք և լավ հարաբերություններ ունենք ՖԻԴԵ-ի նախագահ Դվորկովիչի հետ... Խոսելով Դվորկովիչի և գլխավոր հովանավոր Տուրլովի հետ՝ ես զգացի, որ կարող ենք արդյունավետ քննարկում ունենալ, և օրվա վերջում որոշեցի. խաղալ»,- ավելացրել է Կարլսենը:

ՖԻԴԵ-ն ակնկալում է շարունակել  համագործակցությունը պարոն Կառլսենի և համաշխարհային շախմատային հանրության հետ՝ բարելավելու ՖԻԴԵ-ի մրցումների պայմաններն ու մթնոլորտը՝ ապահովելով լավագույն փորձը խաղացողների և երկրպագուների համար:

Սա հիանալի նորություն է շախմատային աշխարհի համար։ Մենք ուրախ ենք, որ կայծակնային շախմատի աշխարհի գործող չեմպիոնը կպայքարի իր տիտղոսը պաշտպանելու համար և նպատակ կունենա նոր թագ նվաճել Նյու Յորքում սպասված իրադարձության ժամանակ: 

Հիշեցնենք՝  Մագնուսը չէր անցել ՖԻԴԵ-ի «դրեսս-կոդը»։ ՖԻԴԵ-ն տուգանել էր շախմատիստին և պարտադրել էր փոխել ջինսե շալվարը, ինչը Մագնուս Կարլսենը չէր արել։ ՖԻԴԵ-ի խաղի կարգավիճակին ոչ հարիր հագուստի համար գլխավոր մրցավար Ալեքս Գոլովչակը նորվեգացի շախմատիստին զրկել էր մրցույթին մասնակցելու իրավունքից։   

Placeholder