Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը.Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել
Քաղաքական
09:36 30/12/2024
Աշխարհ

Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը.Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել

100 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը։ Լուրը հայտնում է Atlanta Journal-Constitution-ը։

«Նախկին նախագահ Ջիմի Քարթերը, մարդը, ով վերաիմաստավորել է, թե ինչպիսի կյանք կարող է լինել նախագահությունից հետո, մահացել է կիրակի օրը: Նա 100 տարեկան էր»,- ասվում է նյութում։

Ավելի ուշ Ջիմի Քարթերի բարեգործական հիմնադրամը հաստատել է այս տեղեկությունը։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և երկրի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփը ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ։

Բայդենը հունվարի 9-ը երկրում սգո օր է հայտարարել։
 

Placeholder
Մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը.Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել