UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում
Տնտեսություն
13:35 30/12/2024
Հայաստան

UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել այդ համակարգով փոխանցումների իրականացումը Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև ստացումը մասնաճյուղերում և Converse Mobile հավելվածում:

Հավելվածի միջոցով՝ առանց Բանկ այցելելու, փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է.
• Մուտք գործել արագ փոխանցումներ
• Մուտքագրել փոխանցման կոդը, որը ուղարկողին է տրամադրվում գործարքի ժամանակ
• Գումարի չափը
• Արժույթը
• Մուտքագրման հաշվեհամարը

Մանրամասն՝ այստեղ, 010-511-211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
 

Placeholder