Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
Իրավունք
15:52 30/12/2024
Աշխարհ

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով 112 թելեգրամ ալիքին։

«Տղամարդը ձերբակալվել է  Տվերսկայա փողոցում։ Նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով», - ասվում է հրապարակման մեջ:

Արշակ Կարապետյանը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2021 թվականին՝ մի քանի ամիս։

Placeholder
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը