Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Տնտեսություն
11:28 01/01/2025
Աշխարհ

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»

Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը հայտնել է իր պաշտոնական Telegram ալիքում։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի՝ Գազպրոմի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով ռուսական ընկերությունը հունվարի 1-ից զրկվել է հանրապետության տարածքով տարանցիկ գազ մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից։

Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել էր երկարաձգել Ռուսաստանի հետ Եվրոպա գազի տարանցման մասին համաձայնագիրն այն բանից հետո, երբ գործող պայմանագրի ժամկետը ավարտվեր 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ուկրաինական կողմն իր այդ քայլը պատճառաբանել է իր ազգային նավտանգության պաշտպանության տեսանկյունից;
 

Placeholder