Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Սպորտ
12:21 01/01/2025
Հայաստան

Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։

«Սիրելի բարեկամներ, թող այս Նոր տարին ձեզ բերի անսահման ուրախություն և հաջողություններ, ձեր բոլոր նպատակների իրականացում և առողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:

Իմ հայրենակիցներին, մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի մեր հայրենիքի համար: Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը, որոնք անօրինական կերպով պահվում են հարևան երկրի բանտերում: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան:

Շնորհավոր Նոր տարի, շնորհավոր 2025 թվական»,-գրել է Մխիթարյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «ինտերի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Placeholder