Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Հասարակություն
14:15 03/01/2025
Հայաստան

Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից

Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։

Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում է թանձր ծուխ։

ՆԳ նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա։

Placeholder
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից