Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
Սպորտ
19:05 03/01/2025
Հայաստան

Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են ակումբից։

Ֆուտբոլիստը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։

«Ուրարտուի» կազմում Լեոն անցկացրել է 53 հանդիպում, որտեղ դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։  2022/23 մրցաշրջանում Սաբուան «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Placeholder
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից