Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Քաղաքական
16:02 04/01/2025
Տարածաշրջան

Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը

Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում է  արգելել ավելի քան 20 երկրների ավիաընկերությունների գործունեությունը։

Նախագիծն արժանացել է այդ երկրի ընդդիմադիրների քննադատությանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Արգելքի ներքո կարող է հայտնվել նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, որը ներառված է FlyOne ընկերությունների խմբում։

Նախագծի համաձայն, ցուցակում ներառված են ավիաընկերություններ Ռուսաստանից, Հայաստանից, Աֆղանստանից, Ղրղզստանից, Տանզանիայից,Կոնգոյից, Իրանից, Լիբիայից, Սուդանից։

Placeholder