Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
Աշխարհում
12:09 04/01/2025
Աշխարհ

Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև խնդիր է դրել նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը:

«Ամռանը ես կազմեցի իմ անելիքների ցուցակը: Առաջինը «Լիվերպուլի» հետ Պրեմիեր լիգայում հաղթելն էր: Վերջին 7-8 տարիների ընթացքում ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան: Բայց հիմա առաջին հերթին ասում եմ՝  ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգան «Լիվերպուլի» հետ։

Ես ինքս պատկերացում չունեմ, թե ինչու է այդպես։ Հավանաբար այն պատճառով, որ մենք մեր վերջին հաղթանակը չտոնեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք։ Բացի այդ, սա իմ վերջին տարին է ակումբում։ Ցանկանում եմ ինչ-որ առանձնահատուկ բան անել քաղաքի համար»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Placeholder