2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Սպորտ
17:20 04/01/2025
Հայաստան

2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է.

«2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝ 4 ֆուտբոլի դաշտ կառուցելու համար։ Երկու տարի առաջ մեր կառավարության հայտարարության համաձայն՝ «նախատեսվում է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ խաղ բնականադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակադահլիճներով»:

Անցել է երկու տարի, և ՄԻԱՅՆ մի հողատարածք Դավիթաշենում Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է ֆուտբոլի ֆեդերացիային և ոչ մի այլ աշխատանք չի կատարվել, իսկ մնացած 3 վայրերը նույնիսկ հող չեն գնել կամ տրամադրել։

Մինչդեռ 2,5 միլիարդ դրամը նստած է Հայաստանի բանկերից մեկում և ենթադրաբար ոմանք օգուտ են քաղում ստացված մեծ տոկոսներից։ Հատկանշական է, որ ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը»։

Placeholder