Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Քաղաքական
09:30 04/01/2025
Աշխարհ

Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Մայք Ջոնսոնն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ։ ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է կուսակից Մայք Ջոնսոնին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ խոսնակ Մայք Ջոնսոնին Կոնգրեսում աննախադեպ վստահության քվե ստանալու կապակցությամբ: Մայքը հիանալի խոսնակ կլինի, և մեր երկիրը կշահի», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հավելել է, որ ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն։
 

Placeholder
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ