Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
Քաղաքական
09:06 04/01/2025
Հայաստան

Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։ 

Նախնական ընտրություններում ամեշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 

Գյումրիից հետո Փարաքարը երկրորդն է, որտեղ փրայմըրիզով ղեկավար կնշանակվի։ 

Փարաքար խոշորացված համայնքում նախնական քվեարկությունը տեղի կունենա հունվարի 11-13-ը։  Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և 95 և ավել տոկոս հավանականությամբ կգլխավորի արտահերթ ընտրություններում համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։ 

Հիշեցնենք, որ  Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը 2024-ի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել։

 

Placeholder
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը