Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Հասարակություն
14:36 06/01/2025
Հայաստան

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել են խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ 47 փրկարարական ծառայողներ իրականացնում են հետհանգեցման աշխատանքներ։

Սահմանվել է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ 

Placeholder
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է