Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է
Հասարակություն
09:00 06/01/2025
Հայաստան

Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է

Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Placeholder
Հայաստանի մի շարք ճանապարհներին ձյուն է