Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
Քաղաքական
17:09 07/01/2025

Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը

Թուրքիայի նախագահը խոստացել է կանխել Սիրիայի կազմաքանդումը։ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը բխում է իր երկրի շահերից։

Եվրանյուզի հաղորդմամբ, Էրդողանը խոստացել է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և շարունակել պայքարը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։

«Մեր հարևան Սիրիայում տեղի ունեցած հեղափոխությամբ նոր դարաշրջան է սկսվել ինչպես այդ երկրում, այնպես էլ մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։

Նա զգուշացրել է, որ Անկարան արագ կգործի ցանկացած սպառնալիքի դեմ։

«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Placeholder