Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Մահմեդականների համար սուրբ քաղաքների փողոցները վերածվել են գետերի, ջրի հոսքերը քշում են մեքենաները։ Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և բնակավայրեր։
«Ջուրը հեղեղել է սովորաբար ճանապարհների չոր և քարքարոտ եզրագծերը»,- ասվում է զեկույցում:
Կարմիր տագնապ է հայտարարվել Մեքքայի, Մեդինայի և Ջիդդա նավահանգստային քաղաքի համար։ Եղանակի ազգային կենտրոնի տվյալներով՝ մինչև հունվարի 8-ը սպասվում է անձրևներ և ամպրոպներ։
«Հորդառատ անձրևներն ուղեկցվում են քամու, կարկուտի և փոշու փոթորիկներով, ինչը նվազեցնում է տեսանելիությունը և վտանգներ ստեղծում մարդկանց և մեքենաների համար»,-գրում են տեղական լրատվամիջոցները։ Բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արվել զգույշ լինել և խուսափել պոտենցիալ հեղեղման ենթակա տարածքներից: